Հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ էրդողանը: «Նախագահական համակարգին անցում կատարելու մասին առաջարկը ես արել եմ մի քանի տարի առաջ: Եթե ժողովուրդը դրական արձագանքի, ապա հնարավոր կլինի իրականացնել դա»,- ասել է Էրդողանը:
Այն հարցին, թե դրվելու է արդոյք այդ հարցը ժողովրդական հանրաքվեի, նա պատասխանել է. «Հնարավոր է, կդրվի, սակայն առջևում ընտրություններ են, որոնցից հետո մենք կքննարկենք այս թեման», հաղորդում է Bloomberg TV-ին:
Թուրքիայի վարչապետը մեկօրյա այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, որի ընթացքում հանդիպելու է բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ:





