AM
1 Ապրիլ 2011 - 09:24 AMT

Ռազմիկ Զոհրաբյան. ՀՀ իշխանությունները և ընդդիմությունը պետք է դասեր քաղեն 2008-ի մարտի 1-ի դեպքերից

Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է դասեր քաղեն 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը: «2008-ի մարտի 1-ը պետք է մեզ համար դաս դառնա, որպեսզի մենք չգնանք բախումների»,- նշել է նա և հավելել, որ դատապարտում է ինչպես իշխանությունների գործողությունները, այնպես էլ ընդդիմության:

Զոհրաբյանը կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը երկխոսություն վարել, նշելով, որ դրա համար անհրաժեշտ են երկու կողմերի քայլերը, մասնավորապես ընդդիմության կողմից: Նա նշել է, որ հայկական իշխանությունների գլխավոր նպատակը երկրում քաղաքացիական հասարակության ստեղծումն է: