Մարտի 30-ին, ժամը 17.00-ին, 53-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը16.00-ի սահմաններում, այցելելով եղբոր` 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է հատակին ընկած՝ մահացած:
Ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ Ս. Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ մարտի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատ գյուղի բնակիչ, 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան Սահակյանի տանը դիտավորությամբ կյանքից զրկել է նրան` գլուխը մահճակալին և պատին հարվածելով:
Ինչպես ասվում է ոստիկանության պաշտոնական կայքում, փաստի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (Սպանությունը) հարուցվել է քրեական գործ:
Մակիչ Ս.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է:





