Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել արևմտյան կոալիցիայի պետությունների ղեկավարներին անհապաղ հրաժարական տալ` դադարեցնելու համար «խելահեղ արյունահեղությունը, ուժի գերակայությունն օրենքի ուժի նկատմամբ և Միջերկրածովյան տարածաշրջանի ընդհանուր շահերի կործանումը», հաղորդում է MIGnews.com-ը:
Ինչպես հայտնում է DJAN լիբիական պետական գործակալությունը, Ջամահիրիայի ղեկավարը հայտարարել է. «Այդ խելագարները ցանկանում են մեզ գցել միջնադար, սկսելով վտանգավոր պատերազմ, որում շուտով կկորցնեն վերահսկողությունը»: Քադաֆին առաջարկել է արևմտյան երկրների ժողովուրդներին իրենց նոր առաջնորդներ ընտրել, որոնք հարգում են պետություների միջև հարաբերությունները և միջազգային իրավունքը:
Հակառակ դեպքում, Քադաֆիի խոսքերով, աշխարհը շուտով ականատես կլինի քրիստոնյաների և մահմեդականների միջև սարսափելի պատերազմի:





