Հորդանանի հյուսիսում քարանձավում հայտնաբերվել են հնագույն ձեռագրեր: Արտեֆակտներն իրենցից ներկայացնում են կապարե թիթեղներ, որոնք միացված են մետաղալարով: Գտածոն, որը ներառում է 70 գիրք, նկատվել է դեռևս 2005-2007թթ., բայց հասարակայնությանը միայն հիմա են հայտնել այդ մասին: Հավաքածուն թվագրվում է մեր թվարկության 1-ին դարով և հնագույն քրիստոնեական մասունք է:
Գիտնականները կարծում են, որ պլաստիկ քարտի մեծությամբ կապարե թիթեղները ներկայացնում են Հայտնության գիրքը, որի մասին հիշատակություն կա Աստվածաշնչում: Ձեռագրերը գրված են հին եբրայերենով և հիերոգլիֆներով: Տեքստի վերծանված մասում խոսվում է Մեսիայի, Խաչելության և Համբարձման մասին: Մասնագետների կարծիքով, գտածոն կարող է հիմնովին փոխել աստվածաշնչյան պատմությունը: Նրանք կարծում են, որ մասունքը վկայում է քրիստոնեության ոչ հրեական ծագման մասին, գրում է Utro.ru-ն:





