Աֆղանստանում անցած հանգստյան օրերին շուրջ 200 մարդ է տուժել ամերիկացի քահանա Թերի Ջոնսի կողմից Ֆլորիդայում Ղուրանը հրկիզելու դեմ ցույցը ցրելու ժամանակ:
Ավելի քան 30 մարդ սպանվել է և շուրջ 150-ը վիրավորվել Մազարի-Շարիֆ և Քանդահար քաղաքներում ոստիկանության հետ բախումների ժամանակ: Սակայն այդ տվյալները վերջնական չեն, քանի որ որոշ հիվանդներ հիվանդանոցներում մահանում են վերքերից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Առավել դաժան բնույթ է կրել Քանդահարում տեղի ունեցած ցույցը: Շաբաթ օրը ոստիկանությունը կրակ է արձակել ցուցարարների վրա, որոնք փորձել են զավթել ՄԱԿ տեղի ներկայացուցչության շենքը: Սպանվել է 20 հոգի, վիրավորել` 80:
Կիրակի օրը նման ցույցեր են տեղի ունեցել Նանգարհար, Գերատ, Թահար և Քաբուլ նահագներում: Նանգարհարում ցուցարարներին ցրելու ժամանակ եղել են սպանվածներ և վիրավորներ: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պահանջել է ամերիկյան սենատից հրապարակավ դատապարտել մահմեդականների սուրբ գրքի հրկիզումը և դատի տալ անկարգությունները սանձազերծողին:
2010-ին քահանա Թերի Ջոնսն արդեն պատրաստվել էր կրակին հանձնել Ղուրանը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի օրը և կոչ էր արել իր ծխականներին նույնն անել:





