AM
4 Ապրիլ 2011 - 06:20 AMT

Պարսից ծոցի երկրներ. Իրանը խառնվում է ինքնիշխան պետությունների գործերին

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (CCFSG) անհանգստություն է հայտնել դավադրությունների միջոցով կազմակերպության անդամ-երկրների ներքին գործերին Իրանի միջամտության առիթով: Այդ մասին ասվում է մամուլի համար հայտարարությունում` հրապարակված ապրիլի 3-ին Էր Ռիադում:

CCFSG արտգործնախարարները կիրակի երեկոյան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անցկացրել են կազմակերպության արտահերթ նիստ, որը միավորում է Արաբական թերակղզու 6 միապետություններ` Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, ԱՄԷ և Օման:

«CCFSG-ն խիստ անհանգստացած է դավադրությունների միջոցով կազմակերպության անդամ-երկրների ներքին գործերին Իրանի միջամտության առիթով: Իրանը տարածաշրջանում սերմանում է խռովություն և միջկրոնական տարաձայնություններ: Այսպիսով, խախտվում են այդ երկրների ինքնիշխանությունը և նրանց քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև ոտնահարվում են բարիդրացիության սկզբունքները, ՄԱԿ և Իսլամական համաժողովի կազմակերպության կանոնադրությունները»,- ասվում է հայտարարության տեքստում:

Ելնելով փաստաթղթի տեքստից` Իրանի կողմից ակտիվ լրտեսական գործունեության են ենթարկվել Քուվեյթը և Բահրեյնը: