AM
4 Ապրիլ 2011 - 06:50 AMT

Բակո Սահակյանը լիբանանցի գործարարի հետ քննարկել է առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանին:

Հանդիպմանը, որին ներկա էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է նման գաղափարը` ընդգծելով, որ Արցախում շահագրգռված են կառավարման ոլորտում կադրերի պատրաստման հարցում առաջատար երկրների փորձի ուսումնասիրման եւ կիրառման մեջ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: