AM
4 Ապրիլ 2011 - 11:14 AMT

Ադրբեջանը դասընթացներ է կազմակերպում իր դպրոցականներից նոր դիպուկահարներ պատրաստելու նպատակով

Մարտի 5-ին Ադրբեջանի Կամավոր ռազմա-հայրենասիրական մարզատեխնիկական ընկերությանն (ԿՌՀՄՏԸ) առընթեր կսկսեն դիպուկահարների դասընթացներ գործել:

Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպվող այս դասընթացների ժամանակ երիտասարդները կուսումնասիրեն դիպուկահարների զենքի տեխնիկական բնութագրերը և դրանով ազատ կրակելու հետ մեկտեղ կծանոթանան ձեռնամարտի ազերին: Մինչ օրս ավելի քան 100 մարդ է դիմել ընկերություն, որոնցից ձևավորվել է 20 մարդուց բաղկացած առաջին խումբը: Դիպուկահարների խմբում կան նաև երիտասարդ աղջիկներ:

Միջնակարգ դպրոցների ավագ դասարանների դպրոցականների համար մասնակցությունը դիպուկահարների խմբերին անվճար է, մնացած քաղաքացիների համար` վճարովի: ԿՌՀՄՏԸ-ն Ռուսաստանում դիպուկահարների հրացաններ և մարզասարքեր է ձեռք բերել դասընթացների ժամանակ օգտագործելու համար, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: