ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





