Ապրիլի 7-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում Ս. Պատարագի ավարտին կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:





