AM
6 Ապրիլ 2011 - 09:34 AMT

Ադրբեջանը լավ չի հասկացել ICAO-ի խորհրդի ղեկավարի պատասխանը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ

ICAO խորհրդի ղեկավար Ռոբերտո Կոբե Գոնսալեսը նամակ է հղել Հայաստանի ու Ադրբեջանի քաղավիացիայի վարչություններին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ: Նամակում ասվում է.«Ձեր մտահոգության առնչությամբ ես նամակ եմ հղել Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությանը: Այդ ուղղությամբ հետագա զարգացումների մասին կիրազեկենք ձեզ»: Գոնսալեսը նամակ է հղել նաև ՀՀ ՔԱԳՎ, որտեղ ասվում է. «Ես նամակ եմ ստացել Ադրբեջանի Քաղավիացիայի ղեկավարությունից, որտեղ բողոք է հայտնվում դեպի Ստեփանակերտ թռիչքների իրականացման վերաբերյալ և հաղորդում եմ ձեզ այդ հարցի հետ կապված մտահոգությունները»:

Մինչդեռ, AZE.az-ը գրել էր, թե ICAO-ի ղեկավարը գրել է, որ «Ղարաբաղի օդանավակայանը կարող է գործարկվել միայն Ադրբեջանի քաղավիացիայի վարչության կողմից հավաստագիր ստանալու դեպքում»: