Ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբեգական էջերից է և կարևոր դաս ողջ մարդկության համար: Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի Նորարարական տեխնոլոգիաների և կրթության բովանդակության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ուդոդը: «2008-ին Երևանում մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծառենակաբերդ: Երբ ես լսեցի էքսկուրսը, դիտեցի ցուցանմուշները, տեսանյութերը, արխիվային փասաթղթերը, ապա հասկացա. բավական է այցելել այդ թանգարան, այնտեղ մնալ մեկ ժամ ընդմիշտ համոզվելու համար, որ հայ ժողովրդի ողբերգությունը` ցեղասպանությունը, իրոք եղել է: Մեզ` ուկրաինացի գիտնականներիս վրա մեծ տպավարություն է թողել այն, թե ինչպես են հայերը մատուցում պատմական փաստերը, որքան մանրակրկիտ և դիպուկ են ընտրված բոլոր նյութերը: Ըստ էության, դա օրինակ է ուկրաինացի պատմաբանների, քաղաքական գործիչների, նրանց համար, ովքեր պատասխան են տալիս պատմական հիշողության համար, որ հենց այդպես է պետք օգտագործել տեղեկատվությունը, որովհետև ներկան անքակտելիորեն կապված է անցյալի հետ»,- հայտարարել է գիտնականը, գրում է Analitika.at.ua-ն:





