AM
7 Ապրիլ 2011 - 13:25 AMT

Իրանը մտադիր է թևավոր հրթիռների զանգվածային արտադրություն գործարկել

ԻԻՀ պաշտպանության նախարար Սարդար Ահմեդ Վահիդին մամլո ասուլիսում հայտարարել է, որ մոտ ապագայում կկայանա նոր սերնդի թևավոր հրթիռների զանգվածային արտադրության գծի բացման արարողությունը, հաղորդում է FarsNews-ը:

Սարդար Ահմեդ Վահիդին նշել է, որ նոր տարում երկրի պաշտպանության նախարարությունը սպառազինության կարիքների ապահովման նախագծեր կիրականացնի հրթիռաշինության, տիեզերքի, նավաշինության, էլեկտրոնիկայի, օպտիկայի և այլ ոլորտներում: