AM
8 Ապրիլ 2011 - 06:11 AMT

Կոսովոյի խորհրդարանն երկրի նախագահ է ընտրել ազգությամբ թրքուհի` գեներալ Աթիֆեթա Յահյաղային

Կոսովոյի խորհրդարանը ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ, ծագումով թրքուհի գեներալ Աթիֆեթա Յահյաղային ընտրել է երկրի նախագահ: Յահյաղայի ընտրության մասին ավելի վաղ պայմանավորվել են իշխող կուսակցությունը վարչապետ Հաշիմ Տաչիիի գլխավորությամբ և հիմնական ընդդիմադիր կուսակցությունը` «Կոսովոյի ժողովրդավարական լիգան»: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Դաշինք հանուն նոր Կոսովոյի» առաջնորդ Բեջետ Պակոլիի հրաժարվելուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գործող օրենքի համաձայն Կոսովոյի նախագահին ընտրում է 120-տեղանոց խորհրդարանը:

Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008-ի փետրվարի 17-ին ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրների աջակցությամբ հռչակեցին Սերբիայից անկախանալու մասին: Այսօր ինքնահռչակ պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ192 երկրներից 75-ը: