AM
10 Ապրիլ 2011 - 11:15 AMT

Իրանում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ապրիլի 16-ին իրանական Ուրմիա քաղաքում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն և Ալի Աքբար Սալեհին քննարկելու են երկրների միջև տնտեսական համագործակցության հարցեր, հաղորդում է 1news.az-ը: