«Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել պատմական արդարությանը»,- հայտարարել է ուկրաինական «Ֆրազա» Մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը: Նա նշել է, որ Ուկրաինան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը: Կուստովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի ներկա ղեկավարությունը հասկանում է դա, և տվյալ հարցը զուտ ժամանակի խնդիր է: «Հայերը ոչ միայն բազմաչարչար ազգ են, սա ժողովուրդ է, որի ճակատագիրը սերտորեն միահյուսվել է մերի հետ, ժողովուրդ, որը մոտ է մեզ հավատով և ոգով: Պետք չէ մոռանալ այն փաստը, որը Հայաստանն Ուկրաինայի հանդեպ իսկապես անկեղծ բարեկամորեն տրամադրված սակավաթիվ երկրներից է: Իսկ դա, հավատացեք, մեծ բան է»,- ասել է Կուստովը, հաղորդում է Analitika.at.ua-ն:





