AM
12 Ապրիլ 2011 - 08:26 AMT

Գյուլը հրավիրել է Հայաստանի նախագահին Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի խորհրդաժողովին

ՄԱԿ-ի զարգացման խորհրդաժողովին, որը տեղի կունենա մայիսի 9-13-ը Ստամբուլում, հրավիրվել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», համաժողովին հրավիրվել են նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Հրավեր է ստացել նաև Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, սակայն, դեռևս պարզ չէ, կմասնակցի նա խորհրդաժողովին, թե ոչ: Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքին կմասնակցեն 59-69 նախագահներ և ԱԳ մոտ 100 նախագահներ:

Սերժ Սարգսյանի հրավերը ստացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անունից: