AM
13 Ապրիլ 2011 - 11:55 AMT

Այսուհետ Իրանում արգելվում է արևմտյան ուղևորատար ինքնաթիռների լիցքավորումը

Իրանի կառավարությունն արգելել է լիցքավորել արևմտյան ուղևորատար ինքնաթիռները տեղական օդանավակայաններում: Այդ մասին հայտարարել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռըզա Ռահիմին: Կառավարության որոշումները վերաբերում են նաև իրանական ընկերություններին, որոնք չվերթեր են կատարում դեպի Եվրոպա: Ռահիմին չի պարզաբանել, թե որքան կտևի արգելքը:

Վերջին ամիսներին մի շարք եվրոպական նավթային ընկերություններ հրաժարվել են լիցքավորել իրանական ինքնաթիռներն Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով, հայտնում է Lenta.ru-ն: