AM
13 Ապրիլ 2011 - 14:18 AMT

Ադրբեջանի կառավարությունը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից, հայտնել է Ալի Հասանովը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան նպատակ է հետապնդում ճշտել բանակցությունների հերթական փուլի հիմնական մանրամասները: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակա-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը: «Սակայն Ադրբեջանի կառավարությունն իր դժգոհությունն է հայտնում այդ ասպարեզում ներգրավված բոլոր կառույցներին, այդ թվում և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտին: Այդ դժգոհությունը կայանում է նրանում, որ բանակցությունների գործընթացը գնալով ավելի է երկարաձգվում հանդիպակաց կողմի ամբիցիաների շրջանակներում, և օրակարգում նախկինում համաձայնեցված հարցեր են ընդգրկվում»,- նշել է նա:

«Լինելով ադրբեջանական կողմը` մենք պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված ուժեղացնել արդարացված ճնշումը հանդիպակաց կողմի վրա: Այսինքն, այս հարցն ունի իր շրջանակային սկզբունքները, և այդ սկզբունքներին համապատասխան գործընթացների արագացման անհրաժեշտություն է ծագել: Համանախագահները պետք է հայտարարեն, որ չեն կարողանում գլուխ անել այդ աշխատանքից, և Ադրբեջանը պետք է վերականգնի իր ազգային և միջազգային իրավունքն այնպես, ինչպես կարող է»,- ասել է նախագահի վարչակազմի բաժնի ղեկավարը, հաղորդում է 1news.az-ը: