AM
13 Ապրիլ 2011 - 15:50 AMT

Հայաստանն ու Սլովենիան համագործակցելու են զբոսաշրջության բնագառավառում

Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին պաշտոնական այցով ժամանել է Լյուբլյանա:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դանիլո Թյիրկի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Սլովենիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջին կես տարվա ընթացքում մենք հասցրել ենք բավականին աշխատանք կատարել մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Անցյալ տարի Երևանում կայացավ գործարար համաժողով, ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր, այդ թվում` տնտեսական բնույթի, որոնք այսօր կհամալրվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հուշագրով: Այս այցի ընթացքում ինձ ուղեկցում է գործարարների մի խումբ, որն այժմ բանակցություններ է վարում սլովեն գործընկերների հետ: Լիահույս եմ, որ ձեռնարկված համատեղ քայլերն այս տարվա վերջում արդեն կտան իրենց դրական արդյունքները»,-ասել է Նախագահ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նաև մեր տարածաշրջանում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերին ու մոտեցումներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: