ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-ին մեկնեց Ուկրաինա` մասնակցելու ապրիլի 15-ին Յալթայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 49-րդ նիստի և «Յալթայի գործարար հանդիպումներ» միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին:





