AM
14 Ապրիլ 2011 - 10:11 AMT

ՀՀ նախագահը վերադառնում է Սլովենիայից հայրենիք

Ապրիլի 14-ին ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սլովենիայի Հանրապետություն: Ինչպես հաղորդում են ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունից, հրաժեշտի պաշտոնական արարողությունից առաջ նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյիրկը կարճատև առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները:

Հանրապետության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: