AM
19 Ապրիլ 2011 - 15:36 AMT

Ապրիլի 16-ին հունահայ երիտասարդությունը բողոքի ցույց անցկացրեց Աթենքում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Ապրիլի 16-ի երեկոյան ՀՅԴ Երիտասարդական թևի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակից մեկնարկեց հունահայ երիտասարդության ավանդական երթը դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանություն, որի առջև տեղի ունեցավ բողոքի ցույց: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, քայլարշավի և բողոքի ցույցի մասնակիցները ծածանում էին եռագույն դրոշներ ու Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ, վանկարկում պահանջատիրական կոչեր: