Ապրիլի 19-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության «Այրում» կայարանի գծային բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ գիշերը կայարանում կայանված մի վագոնից մետաղի ջարդոն են գողացել:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան բերման է ենթարկվել 27-ամյա Մարտուն Պ.-ն: Նա խոստովանել է, որ գիշերը «Այրում» կայարանի մի վագոնից գողացել է 340 կգ մետաղի ջարդոն և թաքցրել նույն կայարանի 6-րդ և 7-րդ գծերի արանքում` թփերր մեջ, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:





