Credit AM ֆինանսական խորհրդատվական ըկերությանը պատկանող կայքում շուրջ 2 ամիս` 2011 մարտ-ապրիլ ամիսներին անցկացվեց հարցում կայքի այն այցելուների միջև, ովքեր ցանկանում են հիփոթեքային վարկի միջոցով անշարժ գույք ձեռք բերել: Հարցը վերաբերվում էր կանխավճարի չափին: Տրված էր ընտրության հնարավորություն` 0-10%, 10-20% կամ 20-30%:
Վերընշված ժամանակահատվածում կայքի այցելուներից 1148 մարդ մասնակցել է հարցմանը, և նրանց 66% պատասխանել է, որ պատրաստ են կատարել 0-10%-ի չափով կանխավճար:
Ուշագրավ է այն փաստը, որ 17% ընտրել է`10-20%, իսկ 20-30% կանխավճարի չափով խնայողություններ ունեն հիփոթեքային վարկերով հետաքրքրվողների 18%:
Կարելի է ենթադրել, որ հարցման մասնակիցների 66%-ի (758 մարդ) պահանջը բավարարելու դեպքում, շուկայում կարող է աշխուժություն նկատվել հիփոթեքային վարկերով հետաքրքրվողների շրջանակում:





