AM
21 Ապրիլ 2011 - 09:36 AMT

Մոսկվայում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ոճրագործության է մարդկության դեմ» հանրահավաքը

Ապրիլի 23-ին Մոսկվայում տեղի կունենա «»Հայոց ցեղասպանությունը ոճրագործության է մարդկության դեմ» խորագրով հանրահավաքը:

Հանրահավաքի նպատակն է դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայից պահանջել պաշտոնապես ճանաչել այն: Հանրահավաքի կազմակերպիչներն են «Ռուս-հայկական համագործակցությունը» և «Ռուսաստանի հայերի միությունը»:

Հանրահավաքում ելույթ կունենան ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ ազգային համայնքների ղեկավարներ, վերլուծական ինստիտուտների ներկայացուցիչներ: Հանրահավաքի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: