«96 տարվա մեջ առաջին անգամ Զատիկը համընկնում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ և դա իր հետքն է թողնում մեր հոգիներում ու սրտերում: Դրա մեջ մենք հատուկ խորհուրդ ենք տեսնում»,-հայտարարել է ՀԱԵ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Ըստ նրա, հայերի համար գլխավորն այդ օրը Զատկի մեծ տոնն է: «Սակայն, այս տարի այն մեզ համար առանձնահատուկ է: Մենք գտնում ենք, որ մեր ազգի գոյությունն ինքնին հաստատում է հարություն առած Քրիստոսի հանդեպ հավատի հավիտենությունը: Չէ որ նույնիսկ մահվան աշխարհում, որով անցավ մեր ժողովուրդը, մենք վերապրեցինք ու տոկացինք: Այսօր մենք առանձնահատուկ ձևով ենք զգում, որ ուժեղ ենք հենց մեր հավատով: Անշուշտ, ինչպես բոլոր քրիստոնյաները, մենք նշելու ենք Զատիկը, իսկ մինչ այդ հոգեհանգստի կարգ կկատարվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար: Սգո միջոցառումները տեղի կունենան առավոտյան ժամը 10-ին Վագանկովսկի գերեզմանատան խաչքարի մոտ: Իսկ ժամը 11-ին Սուրբ Հարության եկեղեցում կմատուցվի Զատկի պատարագ, ասել է Ներսիսյանը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:





