AM
23 Ապրիլ 2011 - 12:05 AMT

Պրահայի հայ համայնքը կոգեկոչի Եղեռնի զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո: Երեկոն կազմակերպվել է Հայ առաքելական եկեղեցու եւ Չեխիայի հայկական համայնքի կողմից, Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո։ Ելույթներ կունենան Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Ղուկասյանը, եւ այլոք։ Այնուհետեւ ներկաները կդիտեն հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանի «Թոռների պատասխանը» վավերագրական ֆիլմը։

Երեկոն կեզրափակի «Մուզիկա պոետիկա» չեխական երգչախումբը, ջութակահարներ Աննա Համբարձումյանը եւ Արմեն Սարգսյանը, պատանի դաշնակահար Սոնա Քոլոյանը եւ երգչուհի Վարինե Մկրտչյանը։ Համերգային մասը կեզրափակվի վիրտուոզ դաշնակահար Վազգեն Վարդանյանի կատարմամբ: