AM
24 Ապրիլ 2011 - 06:53 AMT

ՌԴ Պետդումայի անդամ. Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Գրեթե 100 տարի առաջ ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում սկսվեցին հայ բնակչության զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: թուրքական կառավարության հրեշավոր քաղաքականության զոհը դարձավ շուրջ 1,5 միլիոն հայեր: Ես վստահ եմ, որ ժամանակի հետ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն կճաչանի Հայոց ցեղասպանությունը: Դա անհրաժեշտ է ընդհանուր ընկալման համար. ցանկացած ազգային խումբ ու ռասա իր եզակի առաքելությունն ունի և երջանիկ լինելու հավասար իրավունքներ ունի: Անմար հիշողություն բոլոր անմեղ զոհերին»,-իր խոսքում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային հարաբերությունների կոմիտերի անդամ Իվան Սավվիդին:

Ըստ Սավվիդիի, ապրիլի 24-ն այն օրն է, երբ բոլորը գլուխ են խոնարհում՝ հայացքները դարձնելով դեպի ներկան ու ապագան: «Տարիներ անց դեռ չեն ապաքինվել մարդկության սպիները՝ հույներ, հայեր, հրեաներ: Բոլոր անմեղ զոհերը կարծես դիմում են մեզ՝ կոչ անելով հիշել արյունալի սխալների մասին, թույլ չտալ հակամարտություններ ու ագրեսիա»: