AM
24 Ապրիլ 2011 - 07:53 AMT

Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջև այրել են 1915 թվով պաստառ

Ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը կազմակերպել է ջահերով երթ, որին մասնակցել են մի քանի հարյուր ցուցարարներ:

Երթի մասնակիցները, կրելով և վանկարկելով «Ո´չ մարդասպաններին Եվրամիությունում», «Թուրքիա, 24 ապրիլի, 1915 թ. 1,5 միլիոն հայեր եղեռնի ենթարկվեցին» ու երգելով հայրենասիրական երգեր քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն, որի դիմաց, որպես խարան, այրել են 1915 թիվը: