AM
24 Ապրիլ 2011 - 08:37 AMT

Չեխական Յիհլավա քաղաքի հայերը կնշեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Ապրիլի 24-ին չեխական Յիհլավա քաղաքի հայկական Սուրբ Հոգու եկեղեցում կկատարվի հոգեհանգստի կարգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացի ժամերգությունից, նույն եկեղեցում կկատարվի նաեւ Սուրբ Զատիկի ավանդական արարողությունը, իսկ խաչքար-հուշարձանի մոտ տեղի կունենա «Հանուն խաղաղության» միջոցառումը, որին կմասնակցեն նաեւ Յիհլավայի Արվեստի գրաֆիկական դպրոցի սաները։ Միջոցառումը կազմակերպել է «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը։