Ռուսաստանի Ռոստովի մարզում առաջին անգամ կանցկացվեն տեղի` նորնախիջևանյան բարբառի դասընթացներ: Ինչպես հաղորդում է Նոր Նախիջևանի հայ համայնքի պաշտոնական կայքը, դասընթացները կանցկացվեն Չալթր հայաբնակ գյուղում` Սուրբ Համբարձում Հայ առաքելական եկեղեցուն կից:
Դասընթացները կազմակերպվում են «Նոր Նախիջևան» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է նորնախիջևանյան բարբառի պահպանմանը: Դասընթացների ընթացքում լեզուն սովորողները հնարավորություն կունենան նաև ուսումնասիրելու հայոց լեզվի, մասնավորապես նորնախիջևանյան բարբառի պատմությունը:





