AM
26 Ապրիլ 2011 - 07:23 AMT

Օբաման ու Էրդողանը միասին են լուծում Մերձավոր Արևելքի խնդիրները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, զրույցում քննարկվել է Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացումը: Օբաման բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերն, ուղղված Լիբիային մարդասիրական օգնության տրամադրմանը: ԱՄՆ նախագահն ու թուրք վարչապետը համակարծիք են եղել այն հարցում, որ բռնությունը Լիբիայում պետք է դադարեցվի և որ Մուամար Քադաֆին պետք է հեռանա: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Սիրիայի կառավարությունը պետք է դադարեցնի բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ և իրականացնի խոստացված բարեփոխումներն երկրում: