AM
28 Ապրիլ 2011 - 09:24 AMT

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Կանադայի վարչապետից

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին հարգելու կոչի համար: Անկարան հայտարարել է, որ Հարփերի խոսքերը կարող են հարվածի տակ դնել թուրք-կանադական հարաբերությունները, գրում է թուրքական Posta թերթը:

Ապրիլի 24-ին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է. «96 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի տառապանքներ տարավ ու կորուստներ կրեց: Մենք երբեք չենք մոռանա պատմության դասերը»: Կանադան պաշտոնապես ճանաչել է և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին: