AM
29 Ապրիլ 2011 - 07:42 AMT

ՀՀ և ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները կհամագործակցեն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ապրիլի 29-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման, միջազգային կառույցներում ինտեգրման և համագործակցության վերաբերյալ: Հուշագրի վավերացումից հետո սա Հայաստանի պատվիրակության երկրորդ այցելությունն է ԼՂՀ, որի ընթացքում կամփոփվեն համագործակցման շրջանակներում իրականացված աշխատանքները, կհստակեցվեն ծրագրով նախատեսված հետագա անելիքները: