AM
29 Ապրիլ 2011 - 09:26 AMT

Ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ պետք է հաշվի առնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունները

Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների քաղաքական կամքը, ուրբաթ օրը «Բարաք Օբամայի վարչակազմը և ղարաբաղյան հակամարտությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտություններին կենտրոնում, ասել է Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը:

«Սակայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում պետք է դիտարկել ԱՄՆ և Ռուսաստանի փոխահարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստանի օգնելու ցանկությունը, հաշվի առնելով, որ Մոսկվան տարածաշրջանում հիմնական խաղացողներից է, որը կարող է ազդել տարածաշրջանի երկրների ներքին իրավիճակի վրա»,- ասել է Շաֆերը:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն իսկապես շահագրգռված է այս հակամարտության լուծման մեջ` ելնելով էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանում իր տնտեսական շահերից, որի միջով անցնում են դեպի Եվրոպա ածխաջրածինների տարանցման ուղիները, հաղորդում է Trend-ը: