Թուրքիայի կառավարությունը, փորձելով վերահսկել կրոնը «աշխարհիկ պետականության պահպանման նպատակով», սահմանափակումներ է կիրառում բոլոր կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ներառյալ հայերին: Ինչպես ասվում է ԱՄՆ կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցում, Թուրքիայում բռնության ու իրավունքների սահմանափակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել ՀԱԵ նկատմամբ:
Բացի այդ, Թուրքիայի օրենքները թույլ չեն տալիս կրոնական փոքրամասնություններին գրանցվել որպես իրավաբանական անձ: Երկրում տարբեր պատրվակներով առգրավվել է հայերի, հրեաների, հույների, կաթոլիկների գույքը:
Հայ առաքելական եկեղեցին որպես կրոնական փոքրամասնություն ներկայացնող ամենամեծ կազմակերպություն, հոգևոր ճեմարան չունի:
Զեկույցում ասվում է, որ 14 պետություններ այն ցուցակում են, որոնք «առանձնակի մտահոգություն են առաջացնում, իսկ Թուրքիան, Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Ռուսաստանը «առանձնակի ուշադրություն պահանջող երկրների թվում են»:





