Վրաստանի սահմանապահ ոստիկանները ապրիլի 29-ին ձերբակալել են ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների: Հայաստանի քաղաքացի Սերգեյ Մովսիսյանը ձերբակալվել է սահմանն ապօրինի հատելու համար` հայ-վրացական սահմանի «Կրասնի մոստ» հատվածում: Իսկ Թուրքիայի քաղաքացի Օսման Թուրհանը ձերբակալվել է վրաց-թուրքական սահմանին` Սարպիում: Նրան ևս ձերբակալել են սահմանն ապօրինի հատելու համար: Այժմ ընթանում է քննություն:





