Մայիսի 8-ին Ռոստովի մարզի հին հայկական Չալտիր գյուղի «Անուշ» մշակութային կենտրոնում կայանալու է Արցախի Հանրապետության Մարտունաշեն գյուղի նախկին բնակիչների առաջին համագումարը, որոնք բռնագաղթվել են չարաբաստիկ «Օղակ» գործողության ժամանակ, որը սկսվել է ուղիղ 20 տարի առաջ՝ 1991-ի ապրիլի 30-ին:
Մարտունաշեն գյուղի նախկին բնակիչների և նրանց հետնորդների համագումարին մասնակցելու են շուրջ 200 մարտունաշենցիներ Դոնի Ռոստովից, Ղրիմից, Ազովից, Կրասնոդարից, Անապայից, Արմավիրից, Ստավրոպոլից, Երևանից, ԼՂՀ-ից, Ուկրաինայից և այլն, հաղորդում է miasin.ru-ն:





