ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշության կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին՝ հորդորելով ձեռնպահ մնալ այն երկների այցելություններից, որտեղ նրանց կյանքն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է վտանգի ենթարկվել Ուսամա բեն Լադենի ոչնչացման պատճառով: Պետդեպարտամենտը հայտնել է նաև, որ մի շարք դեսպանատներ կարող են ժամանակավորապես փակվել «թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացումից հետո անվտանգության սպառնալիքների պատճառով:
«Կառավարական հաստատություններն ողջ աշխարհում աշխատում են ուժեղացված զգուշության պայմաններում: Նրանք կարող են ժամանակավորապես փակվել կամ կասեցնել ծառայությունների մատուցումը քաղաքացիներին՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը: Այս հանգամանքներում ԱՄՆ բոլոր դեսպանատներն ու հյուպատոսություններն ամեն ինչ կանեն ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է Պետդեպարտամենտի ուղերձում:





