AM
2 Մայիս 2011 - 06:51 AMT

Իրանի հարցում Անկարան դեմ է գնում ԱՄՆ-ին

Անկարան խախտում է Իրանի դեմ պատժամիջոցները, ներմուծված ԱՄՆ կողմից, մասնավորապես Թուրքիայում «Մելաթ» բանկի դեմ: Ինչպես հաղորդում է իրանական Press TV ռեսուրսը, ի պատասխան Վաշինգտոնի հարցման, թուրքական իշխանությունները հայտարարել են, որ «Մելաթ» բանկը չի մտնում այն ընկերությունների ցուցակի մեջ, որոնց դեմ պետք է կիրառվեն ՄԱԿ պատժամիջոցները: Թուրքիան կապ չունի ԱՄՆ և ԵՄ կողմից ներմուծված միակողմանի պատժամիջոցների հետ, հայտարարել է կառավարությունը:

Անկարան նաև հաստատում է, որ Իրանը բնական գազի առանցքային մատակարարող է դեպի Թուրքիա, և առկա հանգամանքների պարագայում անհնար է խզել Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական կապերը: