AM
2 Մայիս 2011 - 08:19 AMT

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա չի եղել

Հայաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա չի եղել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մոտ 20 հոգանոց ձեռնարկատերերի խումբը ժամանել էր Կառավարություն իրենց նամակի պատասխանը վերցնելու:

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին «Ժառանգության»լրատվական ծառայությունից, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցնում: Ակցիան իրականացնում են ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները, որոնք բողոքում են Թուրքիայից չմաքսազերձված բանջարաղենների ներմուծման դեմ: