AM
2 Մայիս 2011 - 09:06 AMT

Մայիսի 1-ն Անկարայում ավարտվել է ծեծկռտուքով

Անկարայում մայիսի 1-ին բախումներ են տեղի ունեցել քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության և Թուրքիայի արհմիությունների համադաշնության հետ: Արհմիությունների ներկայացուցիչները մոտեցել են ոստիկանական անցակետին: Նրանց ճանապարհն այդ պահին փակել են քրդական կուսակցության անդամները: Ծեծկռտուք է առաջացել, որի արդյունքում արհմիությունների անդամները փախել են: Սակայն, քրդերը հետապնդել են նրանց ու ծեծել մահակներով, կան տասնյակ վիրավորներ, գրում է «Միլիեթը»:

Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներ են անցել նաև Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որը 34 տարի է փակ էր հանրահավաքների համար: