AM
3 Մայիս 2011 - 07:57 AMT

Ֆրանսիայի հայ համայնքը մայիսի 4-ին Ցեղասպանության մասին օրենքի ընդունմանը սպասելու է Սենատի առջև

Մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հաղորդում է Nouvelle d’Armenie-ն, քննարկումը սկսվելու է Փարիզի ժամանակով 14:30-ին: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ասոցիացիայի համակարգող խորհուրդը կոչ է անում հայ համայնքին 14:00-ին հավաքվել Սենատի դիմաց` օրինագծի քննարկմանը մասնակցելու համար, որը ներկայացնելու է Սերժ Լագոշը:

2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսվում է ներկայացնել մայիսի 4-ին: