AM
3 Մայիս 2011 - 13:24 AMT

Euronest-ի առաջին նիստը կայացավ առանց Բելոռուսի

Բրյուսելում կայացավ ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության Euronest Խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստը: Հանդիպմանը, որում դիտարկվում էին կազմակերպչական հարցեր, մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, վրաստանի, Մոլդավիայի և Ուկրաինայի պատվիրակությունները: Բելառուսիայում դեկտեմբերյան նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ակտիվիստների հետապնդումների կապակցությամբ ԵՄ ներմուծած պատժամիջոցների շրջանակներում ժամանակավորապես որոշվեց դադարեցնել Euronest-ին այդ հանրապետության մասնակցությունը:

Նիստում որոշվեց նաև վեհաժողովի համանախագահներ նշանակել ուկրաինյան պատվիրակության ղեկավար Բորիս Տարասյուկին և ԵԽ-ում Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Վիգենինին: