Խոսքի ազատությունը, ԶԼՄ-ներն ու տեղեկատվական հոսքերը գնալով ավելի շատ են անտեսում ֆիզիկական ու ազգային սահմանները: Վախենալով կորցնել վերահսկողությունը, շատ կառավարություններ ամեն գնով փորձում են պատնեշներ դնել տեղեկատվության ճանապարհին, գրաքննություն մտցնել, ասվում է Article 19 իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Այսօր մարդիկ կարող են տեղեկատվություն հրապարակել, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում: Wikileaks-ն այնքան հաջողություն ունեցավ, որ նման այլ կայքեր ևս հայտնվեցին՝ BalkanLeaks, BrusselsLeaks (ԵՄ), IndoLeaks (Ինդոնեզիա) OpenLeaks, RuLeaks (ՌԴ), TuniLeaks (Թունիս) и TradeLeaks.
Իրադարձությունները չշրջանցեցին նաև Ադրբեջանը, որտեղ կառավարությունն այնքան է վախեցած սոցիալական ցանցերից, որ քրեական գործ է հարուցել բլոգեր Էլնուր Մեջիդլիի դեմ, որն ապրում է Ստրասբուրգում: Նրան 12 տարվա ազատազրկում է սպասում բռնի իշխանափոխության հրապարակային կոչերի համար: Նա մեղավոր է նրանում, որ բողոքի ակցիաների կոչ է արել արաբական ապստամբություններից հետո:





