Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը կողմ է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի պահպանմանը ՌԴ-ի ու ԱՊՀ-ի միջև՝ նշելով նաև, որ հարկավոր է կասեցնել գործազրկությունը օտարերկրացի աշխատանքային միգրանտների շրջանում: «Առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացումը կխախտեր հարաբերությունները ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ ԵվրԱսԷս-ում, Մաքսային միությունում»,-հայտարարել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Միգրացիոն ծառայությունը երբեք չի ասել վիզային ռեժիմ ներմուծելու անհրաժեշտության մասին»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:





