AM
5 Մայիս 2011 - 10:07 AMT

Ֆրանսահայ պատմաբանը դասախոսություններով հանդես կգա Կանադայում և ԱՄՆ-ում

Ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգայնը հայոց պատմության վերաբերյալ դասախոսությունների շարքով հանդես կգա Կանադայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև կմասնակցի իր «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» գրքի անգլերեն թարգմանության քննարկմանը: Գևորգյանը Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի, Փարիզի համալսարանի դասախոս է, Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրենն է և համարվում է Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ամենահեղինակավոր գիտնականներից մեկը: Գրքում ներկայացված է հայերի կոտորածի դերը թուրքական պետության ու թուրքական ինքնության կայացման գործում:

Դասախոսությունները սկսվել են Կանադայում մայիսի 3-ին և կավարտվեն մայիսի 13-ին Կալիֆորնիայում, գրում է The Armenian Weekly-ին: