AM
5 Մայիս 2011 - 12:26 AMT

Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի ռազմական բյուջեն 3 մլրդ դոլարով ավելացնելու մասին օրենքը

Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի ռազմական բյուջեն 3 մլրդ դոլարով ավելացնելու մասին օրենքը, Keyhan թերթին է հայտնել խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահմեդ Թավաքքոլը:

Ըստ օրենքի, ռազմական բյուջեի ավելացումը կապահովվի նավթի արտահանումից ստացվող շահույթից, ասել է նա: «Խորհրդարանն ավելացրել է ռազմական բյուջեն հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի անմիջական ցուցումով»,-հավելել է նա:

Իրանի ռազմական բյուջեի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն, ըստ միջազգային ԶԼՄ-ների, SIPRI-ին կանխատեսել է, որ 2010թ. Իրանի ռազմական բյուջեն կկազմի շուրջ 7 մլրդ դոլար: